Amousineri Vidjuh | Aba Mi Bah Tatarik

Ամուսինների Վէճը

Էրիկ.— Ապա մի պահ դադարէք
Մեզ լսէք ու դատ արէք,
Կարող է ամէն տան մէջ,
Կայ այսպիսի խօսք ու վէճ։
Կնիկ.— Մարդկանց զուր մի կանչի վկայ,
Լսիր խօսքը դու քո կնկայ.
Էս աշխարհում կեանքը որ կայ,
Բախտի բան չէ, խելքի բան է, խելքի բան։
Էրիկ.— Դու ինձ լեզու մի դարձնի,
Մարդը քեզնից շատ ‘որձ ունի,
Խելքը էստեղ ինչ գործ ունի,
Կեանքը որ կայ բախտի բան է, բախտի բան։
Կնիկ.— Ջահել էի ու միամիտ,
Պատահեցի քեզ անբանից,
Բայց դեռ թանկ կը նստեմ ճան իմէ
Մարդ ջոկելը խելքի բան է, խելքի բան։
Էրիկ.— Հենց որ խելքիս վստահեցի,
Հենց որ ես քեզ տուն բերեցի,
Կեանքը տուեց ինձ աքացի
Լաւ կնիկը բախտի բան է, բախտի բան։
Կնիկ.— Համազասպը ունի պաշտօն,
Դրան առաջ որ գայ աւտօն,
Մի ընտանիք, երկու հատ տուն,
Բախտի բան չէ, խելքի բան է, խելքի բան։
Էրիկ.— Քանի գործ է նա խա’անել
Քանի տեղից են նրան հանել,
Բայց աւելի վեր են դարել,
Խելքի բան չէ, մէջքի բան է, մէջքի բան։
Այ կնիկ, ջիկեարս է տաղել,
Գոնէ մի տղայ չես բերել,
Էն որ եօթ աղջիկ ես շարել,
Խելքի բան չէ, բախտի բան է, բախտի բան։
Կնիկ.— Այ մարդ հերիք սիրտս տաղես,
Տղայ ուզես ու կատաղես,
Ինչ որ ցանես էն կը քաղես,
Բախտի բան չէ, խելքի բան է, խելքի բան։
Էրիկ.— Կնիկ մեր անհաշտութիւնը
Խելքի բան չէ, բախտի բան է,
Միաս.—Ինչպէս տգեղն ու սիրունը,
Խելքի բան չէ, խելքի բան չէ, բախտի բան,
Խելքի բան, բախտի բան։


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *