Andzanot Ser | Vordeghitz Yegar Tou Andzanot Ser

Անծանօթ Սէր

Որտեղի՞ց եկար դու, անծանօթ սէր,
Սրտիս մէջ լցրիր անմար կրակներ,
Դու ինձ երազով, քո սիրոյ թասով,
Եար ինձ ջուր տուիր,
Ու էդ ջրի հետ սիրոյ հուր տուիր,
Սիրոյ հուր տուիր։

Քո սիրոյ հուրը ինձ քնար տուեց
Ո ւիմ քնարին ոսկէ լար տուեց,
Բերիր իմ մուսան, դարձայ ես գուսան,
Մտայ քո այգին
Ու քո այգու մէջ գտայ իմ վարդին,
Իմ սիրոյ վարդին։

Ու այդ օրուանից անցան տարիներ,
Նորից դու վառ ես, իմ կեանքի ընկեր,
Քո Շահէնն եմ ես, որ երգում եմ քեզ
Բլբուլի նման,
Բլբուլի նման վրանս խ’ի
Յաւերժ քո դրան։

Գուսան Շահէն


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *