Ani | Antzel En Tarer Hekyat Es Tarel

Անի

Անցել են դարեր, հէքիաթ ես դառել
Շուրթերիս պէս ծարաւած,
Ասա, ո՞ր հովն է օրօր ասում քեզ
Դու իմ խեղճ, որբացած Անի։
Ասա, ո՞ր հովն է օրօր ասում քեզ
Որբացած ու խեղճ վիրաւոր Անի։

Անցել են դարեր, ինչ խորն ես քնել,
Վէրքերդ վէրք մնացին.
Կապոյտ երկինքներ խաւարած մթին
Դու իմ խեղճ, որբացած Անի։
Կապոյտ երկինքներ խաւարած մթին
Որբացած ու խեղճ սգաւոր Անի։

Գիտեմ նեղացած դու նայում ես ինձ
Դարձել եմ խորթ քեզ համար
Ախ, իմ սիրտը տես արիւն է լալիս
Այսքան մօտ ու հեռու Անի,
Ախ, իմ սիրտը տես արիւն է լալիս
Որբացած ու խեղճ, որբացած Անի։

Խօսք եւ Երաժ.
Ա.Մանդակունեանի


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *