Aratch Massis Saruh Mern Er | Haiastanitz Mez Hanoom En

Առաջ Մասիս Սարը Մերն Էր

Հայաստանից մեզ հանում են,
Խօսէք Հայաստանի լեռներ,
Մայրը որդուց բաժանում են,
Խօսէք Հայաստանի լեռներ։

Ասէ՛ք լեռներ, խօսէք լեռներ
Առաջ Մասիս սարը մերն էր։

Ես յիշում եմ այն օրերը,
Պապս լծում էր արօրը,
Ու վարում էր դաշտն ու ձորը,
Խօսէք Հայաստանի լեռներ։

Ասէ՛ք լեռներ, խօսէք լեռներ
Առաջ Մասիս սարը մերն էր։

Ու՞ր է Մուշը, ու՞ր է Վանը,
Ու՞ր է հայոց Արտահանը,
Ու՞ր է հայոց դաշտն ու ձորը,
Խօսէ՛ք Հայաստանի լեռներ։

Ասէ՛ք լեռներ, խօսէք լեռներ
Առաջ Մասիս սարը մերն էր։

Powered by WordPress. Designed by WooThemes