Artyok Our Es | Yes Tchkidem Our En Danoum Heravor

Արդեօք Ուր Ես

Ես չգիտեմ՝ ուր են տանում հեռաւոր
Ուղիների ժապաւէններն անհամար,
Ես նստում եմ ճամբիդ վրայ ամէն օր
Եւ աղօթում եւ թախծում եմ քեզ համար.
Օձանման ոլորումով հեռախոյս
Ինձ կանչում են ուղիները բիւրաւոր,
Արդեօք ու՞ր ես, արդեօք ու՞ր ես,
Խորհրդաւոր արշալոյս,
Արդեօք ու՞ր ես, արդեօք ու՞ր ես,
Հանդիպումի պայծառ օր։

Եւ իմ մոլոր ուղիներում ով՞ գիտէ,
Գուցէ մի օր դու երեւաս լուսերես։
Գուցէ ժպտաս քո խօսքերով արծաթէ
Եւ մութ սրտիս նոր խնդութեան լոյս բերես։
Օձանման ոլորումով հեռախոյս
Ինձ կանչում են ուղիները բիւրաւոր,
Արդեօք ու՞ր ես, արդեօք ու՞ր ես,
Խորհրդաւոր արշալոյս,
Արդեօք ու՞ր ես, արդեօք ու՞ր ես,
Հանդիպումի պայծառ օր։

Խօսք՝ Վ.Տէրեանի
Երաժշ.՝Ն.Գալանտէրեանի

Powered by WordPress. Designed by WooThemes