Badouhanitz Nayogh Dghayin | Our Es Artyok Nayoum Aytbes

Պատուհանից Նայող Տղային

Ո՞ւր ես արդեօք նայում այդպէս,
Ո՞ւմն ես արդեօք դու սպասում,
Դու մի երազ երջանկաբեր
Ո՞ւմն ես արդեօք երազում։

Գուցէ մէկին յիշել յանկարծ
Յուշերով ես դուն արբել,
Կամ հանդիպման պիտի գնաս,
Կամ հենց նոր ես հանդիպել։

Ինձ չգիտես, չես նայում ինձ,
Բայց ուրախ եմ, որ դու կաս,
Ո՞ւմ ես արդեօք սիրահարուած
Ո՞ր բախտաւոր աղջկան։

Ասա՛, արդեօք ո՞ւմ ես սիրահարուած
Ո՞ր բախտաւոր աղջկան։

Խօսք՝ Ա.Սահակեանի
Երաժ.Ս.Դաւթեանի

Powered by WordPress. Designed by WooThemes