Ee Zen | Azadootyan Ayn Var Seruh

Ի Զէն

Ազատութեան այն վառ սէրը
Թունդ որոտաց իմ սրտում,
Իմ հայրենեաց սուրբ անունը,
Ինձ պատերազմի է կանչում։

Ելէ՛ք, ելէ՛ք հայկազունք,
Ելէ՛ք Հայկայ զաւակունք,
Ելէ՛ք, ելէ՛ք հայ եղբարք,
Առէ՛ք ձեր սուրն ու նիզակ։

Ահա՛ եղբարք, հա՛յ եղբայրներ,
Առէ՛ք զրահ, սուր, զէնքեր.
Մահը դաշտում Շաւարշանայ,
Մեզ հրաւէր կը կարդայ։

Ելէ՛ք, ելէ՛ք հայկազունք,
Ելէ՛ք Հայկայ զաւակունք,
Ելէ՛ք, ելէ՛ք հայ եղբարք,
Առէ՛ք ձեր սուրն ու նիզակ։

Ա՜խ հայրենիք, սուրբ անունդ
Անշէջ վառի իմ սրտում,
Մեր հայ եղբարց շիրիմները
Իրանց գրկին մեզ կանչում։

Ելէ՛ք, ելէ՛ք հայկազունք,
Ելէ՛ք Հայկայ զաւակունք,
Ելէ՛ք, ելէ՛ք հայ եղբարք,
Առէ՛ք ձեր սուրն ու նիզակ։

Այս օրերը մեր քաջ կեանքին
Նուիրական թող լինին,
Թող չմոռնանք Հայու անուն,
Նա սիրում է Ազատութիւն։

Ելէ՛ք, ելէ՛ք հայկազունք,
Ելէ՛ք Հայկայ զաւակունք,
Ելէ՛ք, ելէ՛ք հայ եղբարք,
Առէ՛ք ձեր սուրն ու նիզակ։


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *