El Mi Yerker | Oh Indz Dantchel Mi Tsangana

Էլ Մի Երգիր

Օհ, ինձ տանջել մի ցանկանայ
Էլ մի երգիր երգդ հին
Թող որ հոգիս ուրախ խնդայ
Լուսէ շքեղ Գալիքէն։

Տես իմ առջեւ դեռ գարուն կայ,
Չքնաղ օրեր ու բերկրանք,
Գեղածիծաղ վառ ապագայ,
Հմայագեղ մի նոր կեանք։

Դու նոր սէրով սիրիր կրկին
Անցած սէրդ մոռացիր
Հիմի երգիր ուրիշ մէկին
Ինձ մի յիշիր ու անցիր։

Անցիր այնպէս ինչպէս անցար
Սէրդ թողած իմ սրտում
Հիմի արդէն ես մի օտար
Էլ անցեալը չեմ յիշում։

Անցած սիրոյ սին յօւշերի
Էլ մի կարչիր դու Ի զուր
Հոգիդ ուրախ ու ցնծագին
Նոր երգերով դու լեցուր։

Օհ, ինձ տանջել մի ցանկանայ
Էլ մի երգիր երգդ հին
Թող որ հոգիս ուրախ խնդայ
Լուսէ շքեղ Գալիքին։

Դու նոր սէրով սիրիր կրկին
Անցած սէրդ մոռացիր
Հիմի երգիր ուրիշ մէկին
Ինձ մի յիշիր ու անցիր։

Անցիր այնպէս ինչպէս անցար
Սէրդ թողած իմ սրտում
Հիմի արդէն ես մի օտար
Էլ անցեալը չեմ յիշում։

Խօսք՝ Ս.Պետուինի
Երաժ.Ատիսի


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *