Էն Իմ Սէրն Է
Ո՞վ է տեսել նոճի ծառին նուռ բուսած,
Տերեւներում չքնաղ լուսնի պատրուսած։
Ոչ մէկ պարտիզում դեռ չեմ տեսել,
Ոչ էլ աշխարհում հատն է ծնուել.
Էն իմ տէրն է,
Էն իմ սէրն է,
Էն իմ ‘երին է,
Դարդոտ եմ…
Ա՜խ, սովտաքեար եմ,
Անդեղուճար եմ,
Անհոգատար եմ։
Աստուած սիրողը, սիրտ ունեցողը,
Թող չդիպնի՝ ես վշտահար եմ։
Ո՞վ է տեսել աչքերի տեղ աստղիկներ,
Ո՞վ է գծել շրթունքի տեղ ծաղիկներ։
Էն լուսնիկը սիրուն եարիս ճակատն է,
Էն չինարին իմ թառլանիս հասակն է։
Էն զոյգ նուռը կաթնաղբիւր են կենսական,
Վառ աստղիկներ լոյս են շողում հոգեկան։
Գուսան Շերամ
Leave a Reply