Gamavori Yerkuh | Im Anoushig Mayrigs

Կամաւորի Երգը

Իմ անուշիկ մայրիկս,
Կանչէ թող գայ քոյրիկս,
Տամ իմ վերջին համբոյրս,
Կանչում է հայրենիքս։

Գնում եմ կռուելու,
Օգնելու, յաղթելու յոյսով,
Դէմ դնել քաջի պէս թշնամւոյն,
Փրկել հայրենիք։

Պարզուել է սուրբ դրօշակ,
Գնանք մտնենք նրա տակ,
Սերոբ փաշին նմանակ,
Լինենք ազնիւ նահատակ։

Ուխտել եմ, զինուել եմ,
Անձնուէր քաջի պէս կռուել.
Ազատութեան դրօշներով
Փրկել խեղճ հայրենիք։

Այնտեղ ռուսն է մեզ տանջում,
Այստեղ թուրքն է մեզ մորթում։
Համարում են մեզ մրջիւն
Մեր ունեցածը ձեռքից խլում։

Գնում եմ կռուելու,
Օգնելու, յաղթելու յոյսով,
Դէմ դնել քաջի պէս թշնամւոյն,
Փրկել հայրենիք։

Powered by WordPress. Designed by WooThemes