Ganknel Es Tou Nrpahasag | Ganknel Es Tou Nrpahasag, Jbdoum Es Ints, Keroum Es Ints

Կանգնել Ես Դու Նրբահասակ

Կանգնել ես դու, նրբահասակ,
Ժպտում ես ինձ, գերում ես ինձ,
Պարզել ես ինձ, երկու նիզակ,
Երկու հրով այրում ես ինձ։

Նազով նրբին ասում ես՝ եկ
Այնպէս անուշ նայում ես ինձ,
Խուրձ—խուրձ թա’ած՝ մի սեւ արեգ,
Շող մազերով այրում ես ինձ։

Պարզուում ես ինձ սիրուց գինով,
Քնքուշ ձայնով կանչում ես ինձ,
Արբած եմ ես անուշ թոյնով,
Ա՛խ, ինչ անուշ տանջում ես ինձ։

Խօսք եւ Երաժ.
Ս.Դաւթեանի

Powered by WordPress. Designed by WooThemes