Gantchoum Em | Ambel A Dzuyn Tchi Kali

Կանչում Եմ

Ամպել ա ձիւն չի գալի,
Մթնել ա տուն չի գալի,
Հեռու ճանապարհի ես
Աչքերս քուն չի գալի։

Կանչում եմ, կանչում եմ,
Եար արի, եար արի,
Մութն ընկաւ տուն արի,
Անճիկար եար։

Էս գիշեր կ՚անցնի դժուար,
Կ՚երթայ բարակ ու երկար,
Իմս՝ օր ախ ու վախով
Քոնդ՝ ինչպէս կ՚անցնի եար։

Կանչում եմ, կանչում եմ,
Եար արի, եար արի,
Մութն ընկաւ տուն արի,
Անճիկար եար։

Շորերս ի վար հանդեր ա,
Ջուրը տունս քանդեր ա,
Շուտ արա, ետ դարձի, եկ
Սիրածս տանը անտէր ա։

Կանչում եմ, կանչում եմ,
Եար արի, եար արի,
Մութն ընկաւ տուն արի,
Անճիկար եար։

Powered by WordPress. Designed by WooThemes