Gomidasi Srinkuh | Ayn Nourp Srinkuh Hntchetz Mi Asdghalits Yerego

Կոմիտասի Սրինգը

Այս նուրբ սրինգը հնչեց մի աստղալից երեկոյ
Հովերի հետ անրջեց մի աստղալից երեկոյ,
Արագածի լանջերի վրաններից վար իջած,
Աղբիւրներով կարկաչեց մի աստղալից երեկոյ։
Այս սրինգի մրմունջով քնքուշ սիրտը հայուհու
Սիրոյ վարդը բողբոջեց մի աստղալից երեկոյ։

Հայոց վշտի ուռենուց կտրած այս սուրբ սրինգով
Հայի հոգին հառաչեց մի աստղալից երեկոյ։
Իմ տարագիր եղբայրը իր վէրքերի արիւնով
Օտար դաշտերը թրջեց մի աստղալից երեկոյ։
Այս սրինգի օրօրով կապոյտ քարվանը դարձի
Անուշ անուշ ղօղանջեց մի աստղալից երեկոյ։

Խօսք՝ Ա.Գրաշիի
Երաժ.Ա.Հեքիմեանի


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *