Grag Atchker | Atchkert Grag, Siro Mout Yergink

Կրակ Աչքեր

Աչքերդ կրակ,
Սիրոյ մութ երկինք
Կարօտի գիրկ տաք։

Ժպիտդ ծաղկուն,
Համբոյրի քնքուշ,
Համովն է օծուն։

Աչքեր կրակ, դուք ինձ համար
Գիշեր անքուն, գիշեր արթուն,
Դուք ինձ համար սիրոյ գարուն։

Հարսնիք է հիմա,
Հոգիի խնճոյք,
Աչքերդ վկայ։

Մի լուսնար գիշեր,
Աստղազարդ մնա
Ես կեանքն եմ յիշեր։

Աչքերն եմ յիշեր,
Տղուն այդ կրակ,
Որ սիրտս է այրեր։

Ցայգատօն է.տես,
Սարքած եմ շքեղ
Խարուկահանդէս։

Խօսք՝ Շահանդուխտի
Երաժ.Յ.Սալիպեանի


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *