Im Nor Yerevan | Im Nor Yerevan Ko Louysov Shoghag

Իմ Նոր Երեւան

Իմ նոր Երեւան, քո լոյսով շողակ,
Իմ հայոց սիրտն է խնդում,
Դու Հայաստանի մեծ մայրաքաղաք,
Քո անմար լոյսն է ‘այլում։

Ծաղկում ես դու Երեւան,
Լոյսի շքերթ Երեւան,
Հայոց համայն աշխարհի
Յոյզերի ծով Երեւան։

Բոլոր ազգերին դու եղբայրացար
Մայրենի լեցուով յաւէտ,
Էն կաւէ գիւղից մի հրաշք դարձար,
Առուակդ դարձաւ մի գետ։

Ծաղկում ես դու Երեւան,
Լոյսի շքերթ Երեւան,
Հայոց համայն աշխարհի
Յոյզերի ծով Երեւան։

Մի ա’դ Մասիս, մէկդ Արագած,
Մայր Արաքս գետ իմ Երեւան,
Ողջ պանդուխտներիդ բեր գիրկդ ծաղկած
Որ դառնաս ծով իմ Երեւան։

Հայոց ես դու,
Ամրոց ես դու
Իմ գեղեցիկ Երեւան,
Մի բերդ ես դու,
Յաւէտ ես դու, Երեւան,
Նոր Երեւան։

Խօսք՝ Յ.Շիրազի
Երաժ.Ջ.Գոզալեանի

Powered by WordPress. Designed by WooThemes