Im Yerevan | Yes Ko Krgoum Garod Em Kez Im Mayr Kaghak

Իմ Երեւան

Ես քո գրկում՝ կարօտ եմ քեզ,իմ մա՛յր քաղաք,
Ջուրդ խմում՝ ծարաւ եմ ես,իմ վա՛ռ կրակ.
Աղբիւրիդ պաղ—պաղ ջրով,արեւիդ անմա՛ր հրով,
Ինձ ես կանչում,իմ կեանք, Երեւան։

Ես քո մէջ եմ հասակ առել, կեանք եմ հիւսել,
Քո լոյսերի տակ եմ ‘նտռել, երազ ու սէր.
Մայրիկիս կարօտ ձեռքով, սիրածիս այրող երգով,
Ինձ ես կանչում,իմ կեանք, Երեւան։

Ուր էլ գնամ քեզնով եմ լի, քեզնով եմ տաք,
Քարին բացուած քարէ՛ ծաղիկ,իմ նո՛ր քաղաք.
Քո անուշ հայոց խօսքով, քո Մասիս սարի տեսքով,
Ինձ ես կանչում,իմ կեանք, Երեւան։

Խօսք՝ Ս.Կապուտիկեանի
Երաժ.Վ.Կոտոյեանի

Powered by WordPress. Designed by WooThemes