Indzmeh Yerpek Mi Heranak | Yes Dzes Hamar Dzaghgadz Jbid

Ինձմէ Երբեք Մի Հեռանաք

Ես ձեզ համար ծաղկած ժպիտ,
Հայ աղջիկներ իմ սեւաչեայ,
Ի՞նչպէս սիրեմ օտարի սիրտ,
Երբ ձեր սրտին հուր երգը կայ։

Թէ որ կանչեմ քնքուշ Սօսին,
Սօսեաց անտառն ինձ կը խօսի,
Իսկ իմ Անին նազովը լուռ,
ԻնծԻ կ՚ըսէ, եկուր, եկուր։

Հայուհիներ դուք հայանուն
Սիրոյ բերդեր էք անխորտակ,
Հայուհիներ դուք հայանուն
Ես ձեզ կ՚երգեմ շունչովս տաք։

Սօսին սէր է, Անին հաւատք
Իսկ Մարալը նորաշէն տուն,
Քեզ չեմ մոռցած Յասմիկ սիրուն,
Քեզ ալ Շուշան, անբիծ հմայք։

Բայց ալ պէտք է որոշում տամ.
Մարա՞լ, Յասմի՞կ, Սօսի՞, Շուշա՞ն,
Բոլորդ ալ իմ վառ ճրագ,
Ինձմէ երբեք մի հեռանաք։

Հայուհիներ դուք հայանուն
Սիրոյ բերդեր էք անխորտակ,
Հայուհիներ, սիրոյ գարուն,
Ինձմէ երբեք մի՛ հեռանաք։

Խօսք՝ Շահանդուխտի


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *