Jan Hayrenik | Mi Pokrig Hogh Arvi Apin

Ջան Հայրենիք

Մի փոքրիկ հող առուի ափին,
Թագաւորի թախտ է ինծի.
Մի կտոր հաց թոնրի շրթին,
Իշխանական ճաշ է ինծի.
Աղբիւրներիդ ջրերը ջինջ,
Անմահական դեղ է ինծի.
Որտեղ էլ որ ոտս դնեմ,
Բորբ մայրական գիրկ է ինծի։

Զով զեփիւռը Նորքի փէշին
Ծաղիկների բոյրով լցուած,
Բաղ ու բաղչին են խնկաբոյր
Եդեմական հոտով լցուած,
Համայնական քո արտերում
Զուարթական ջերմով լցուած,
Կարօտակէզ սրտիս համար
Թագաւորի թագ է ինծի։

Աբովեանով կ՚անցնիմ զուարթ,
Գրողների տունը գնամ,
Քո վերելքի հզօր ճամբով
Սիրայօժար սիրով գնամ,
Ջան հայրենիք, նուաճումիդ
Արեւափայլ հրով գնամ,
Թէ մեռնեմ էլ չեմ ափսոսայ,
Հողդ գրկած փառք է ինծի։


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *