Kaghtsa Keler | Dzmagneroun Kaghkadz Keler

Քաղցա Գէլեր

Ծմակներում քաղցած գէլեր
Կը թափառին որոնելով,
Քաղցած գէլեր՝ քիւրդ ու թուրքեր,
Զոհ կը փնտռեն ոռնալով։

Քաջ հովիւներ, արթուն կեցէք,
Ձեր հօտերը կը ջնջեն,
Ձեր աչքը ձեր հօտին պահէք,
Քաջ հովիւներ, կտրիճներ։

Էս գազաններն ո՞վ են սրանք
Մեզնէն եկեր ի՞նչ կ՚ուզեն,
Թուր ցոյց կու տան, սուր ցոյց կու տան,
Ու լրբաբար կը խօսեն։

Մեր պատիւն ու ազատութիւն
Կ՚ուզեն խլել մեզանից,
Ահա լսէք ի՞նչ են հաջում
Լիրբ սուլթանի բերանից։

Մեր գեղեցիկ, քաջ տղերքը,
Մեր նազելի, կոյս քոյրերն,
Լիրբին ծառայ պիտի լինին,
Էն լիրբ շանը հարէմներ։

Բայց մեր հողի ազատութեան
Կաղնին չուզեց խոնարհուել,
Ու նրանք էլ կատղած եկան,
Կ՚ուզեն կաղնին խորտակել։

Դու՛րս այստեղից, դու՛րս թշնամիք,
Էլ մենք ձեզնից ահ չունենք,
Մեռնելու չէ մեր հայրենիք,
Արուն թափել մենք գիտենք։

Դու՛ք, լրբե՛րդ, զինուած զէնքով,
Իսկ մեր ձեռքին գերանդին,
Բայց կը ջարդենք մենք ամէնքիդ,
Չէք դիմանայ մեր ուժին։

Ժէռ լեռ, քարեր կը պատռտենք
Մեր անառիկ լեռներէն.
Ու ձեր գլխին մենք կը թափենք,
Ձեզի մէկ մէկ կը փշրենք։

Դու՛րս մեր երկրից, դու՛րս լակո՛տներ,
Էլ մենք ձեզնից ահ չունենք.
Մեռնելու չէ մեր հայրենիք,
Արուն թափել մենք գիտենք…


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *