Khanasori Arshavankuh | Gargood Deghadz Khanasora Tasdoomuh

George Tutunjian – Compilation – Khanasori Arshavankeh
Khanasori Arshavanke
Խանասորի Արշաւանքը

Կարկուտ տեղաց խանասորայ դաշտումը,
Ֆէտայիներ դաշնակցական վրէժ առան հովտումը։

Սոսկաց քիւրդը՝ քնաթաթախ մազրիկցին,
Չէր երազում իսպառ ջնջուել ֆիդայիցը լուսբացին։

Աման, Աստուած ֆէդան եկաւ ու՞ր փախչիմ,
Ասաց որդուն կրծքին սեղմած լեղապատար քրդուհին։

Մի՛ վախենար հանգիստ կեցիր, բաջի ջան,
Կանանց երբեք ձեռք տալու չէ վրէժխնդիր քաջ ֆէդան։

Մի ժամուան մէջ Մազրիկ ցեղը ջնջուեցաւ
Խանասորայ կանաչ դաշտը կարմիր արեամբ ներկուեցաւ։

Փչի՛ր շեփոր դէպ Արաուլ մենք թռչինք,
Դիրքեր բռնենք, գաթայ, հալուայ ձիւնի ջրով ճաշակենք։

Մերթ կռւում է, մերթ բարձրանում քաջ ֆէդան,
Եզակի է պատմութեան մէջ արշաւանքի տեսարան։

Չկար Կարօն տխուր պատեց ամէնքին,
Երանի է նրա հոգուն, որ զոհ դարձաւ այդ կռուին։

Քեզ ենք յանձնում, մեր քաջերը ո՜վ պաշտելի Արաուլ,
Կրծքիդ մէջը ամուր պահիր անմահ զոհերն հայերուն։

Կը գայ շուտով շղթան կտրած հայ մարդը,
Մեր զոհերը ամուր պաաահիր գրկիդ մէջ խնկելի։

Հայեր յիշենք նուիրական այս օրը,
Յուլիս ամսու քսանհինգին կատարեցէք մեր տօնը։


Posted

in

, ,

by

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *