Lavakouyn Dgherkuh | Lavakouyn Dgherkuh Heranoum En

Harout & Rouben – Yerke Nayev Aghotk E – Lavakouyn D
Karnig Sarkissian – Meghavor Eh Tashnagtsutyun – Lavakuyn Dgherkeh Heranum En
Լաւագոյն Տղերքը

Լաւագոյն տղերքը հեռանում են
Օտար ափերում բախտ որոնում
Սիրելի կանայք թողնում գնում են
Ուրիշների մէջ են մեզ փնտռում
Ամենալաւ երգը լռութիւնն է։
Երկու զոյգ աչքեր մթութեան մէջ
Իսկ սարսափելին յիշողութիւնն է
Որ յետոյ թերթում ես էջ առ էջ

Ու փչում է քամին ունայնութեան ու ջնջում ամէն ինչ
Ու պոկւում են անցեալը ու ներկան
Իմ կեանքի, իմ կեանքի էջերից։

Ես գիտեմ ինչ բան է ժամանակը
Ամէն ինչ հոսում է փոփոխւում
Կեանքի ուղեգրով շարժուող գնացքը
Վերջին կանգառին է մօտենում։

Ես այս աշխարհի խենթ սիրահարն եմ
Ունեմ ընկերներ ինձնից խելառ
Բոլորի համար ես աղօթում եմ
Ու գրում երգեր նրանց համար։

Ես գրում եմ երգեր այն ժամանակ երբ գիշերն է իջնում
Երբ մնում եմ ազատ ու միայնակ
Իմ սարքած, իմ սարքած զնտանում։
Ես ունեմ թաքուն իմ երջանկութիւնը
Թող նախանձ մարդիկ աչքով չտան
Դա իմ ապրելու մեծ ցանկութիւնն է
Որ պիտի երգեմ քանի դեռ կամ։

Ես ունեմ մի կին որն ինձ սիրում է
Նա ունի մի սիրտ ոսկուց էլ թանկ
Մենք ունենք փոքրիկ որն արդէն խօսում է
Ու տալիս հարցեր թարս ու շիտակ։
Նա տալիս է հարցեր թարս ու շիտակ հարցեր ամէն տեսակ
Հարցեր շատ տարօրինակ
Ես փորձում եմ գտնել պատասխաններ
Ու ստանում, ու ստանում նոր հարցեր։

Իմ գլխում ամէն ինչ խառնուել է
Ես ինքս ունեմ այնքան հարցեր
Եւ այդ հարցերի անվերջ շարանը
Ինձ ստիպում է նոր երգեր գրել։
Ես գիտեմ որ երգը եւ աղօթք է
Եւ ինչ որ չափով մխիթարանք
Դա երջանկութեան յաւերժ պատրանքն է
Որ մեզ հետ ապրում դառնում է կեանք։

Ռուբէն Հախվերդեան

Lavakouyn Dgherkuh

Lavakouyn dgherkuh heranoum en
Odar aperoum pakhd voronoum
Sireli vanayk toghnoum knoum en
Ourishneri metch en mez pndroum
Amenalav yerkuh lroutyuin eh
Yergou zuyk atchker metoutyan metch
Isk sarsapelin hishoghoutuin eh
Vor hedo tertoum es etch ar etch

Ou ptchoum eh kamin ounanoutyan ou shnshoum amen intch
Ou bogvoum en antzyaluh ou nergan
Im gyanki, im gyanki etcheritz

Yes kidem intch pan e djamanaguh
Amen intch hosoum e popokhoum
Gyanki oughekrov sharjovogh knaztkuh
Vertchin gankarin eh modenoum

Yes ays ashkharhi khent siraharn em
Ounem ungerner indznidz khelar
Polori hamar yes aghotoum em
Ou kroum yerker nrantz hamar

Yes kroum em yerker ayn djamanag yerp kishern eh itchnoum
Yerp mnoum em azad ou miyaynag
Im sarkadz, im sarkadz zndanoum
Yes ounem takoun im yershangoutyuin
Togh nakhantz martig atchkov tchdan
Ta im abrelou medz zangoutyuin eh
Vor bidi yerkem kani ter gam

Yes ounem mi gin vorn indz siroum eh
Na ouni mi sird vosgoutz el tang
Menk ounenk pokrig vorn arten khosoum eh
Ou dalis hartzer tars ou shidag
Na dalis eh hartzer tars ou shidag harzer amen desag
Hartzer shad darorinag
Yes portzoum em kdnel badaskhaner
Ou sdanoum, ou sdanoum nor hartzer

Im klkhoum amen intch kharnvel eh
Yes inks ounem aynkan hartzer
Yev ayt hartzeri anvertch sharanuh
Indz sdiboum e nor yerker krel
Yes kidem vor yerkuh yev aghotk eh
Yev intch vor tchapov mkhitarank
Ta yertchangoutyan haverj badrankn eh
Vor medz hed abroum tarnoum eh gyank:

, ,

Powered by WordPress. Designed by WooThemes