Leblebidji Yerkuh | Menk Katch Vartani Dohmen Enk Tchenk Vakhi

Լեբլեբիջիների Երգը

Մենք Քաջ Վարդանի տոհմէն ենք, չենք վախի,
Մանր—մունր փորձանքներից չենք փախչի,
Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք քաջութիւն,
Ինչ էլ որ լինի՝ չենք հանդուրժի պարտութիւն։

Ուրեմն յառաջ, զարկենք թմբուկ յաղթական,
Տանք թշնամուն՝ մենք ծեծ ու ջարդ պատուական,
Թող իմանան, մենք չենք դառնայ խաղալիք,
Այնպէս պիտ ծեծենք որ յիշեն Հօր հարսանիք։

Մեր պապերն եղել են քաջերից քաջը,
Անարգել են կայծակների շառաչը.
Մենք էլ նրանց զաւակներն ենք հարազատ,
Էլ ուրիշ ժառանք չկա՛յ, չկա՛յ՝ մեզնից զատ։

Ուրեմն յառաջ, զարկենք թմբուկ յաղթական,
Տանք թշնամուն՝ մենք ծեծ ու ջարդ պատուական,
Թող իմանան, մենք չենք դառնայ խաղալիք,
Այնպէս պիտ ծեծենք որ յիշեն Հօր հարսանիք։


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *