Lisboni Voghtchagidzneren | Hishek Hayer Paligneroot

Լիզպոնի Ողջակէզներին

Յիշէ՛ք, հայեր, բալիկներուդ՝
Դեռ ծիլ ընկած գալիքներուդ,
Որ քեզ ամառ պիտի տային,
Բայց կէս ճամբին ընկան կիսատ՝
Դեռ չտեսած հողն Արարատ։
Յիշէ՛ք, հայեր, ընկողներին,
Որ չհասան մեր հողերին,
Ընկան հինգն էլ ի սէր հայոց՝
Մեր հինգ միլիոն զոհուած որդոց,
Որ գեր ձորում ընկած են դեռ՝
Հայ վրէժի յոյսով անմեռ։

Եկ գովք անենք հայ քաջերին
Խենթ սրտին էլ ընդդէմ դարի,
Յիշէ՛ք հայեր, ինչպէս Տիզպոն
Երեկ Տիզպոն, այսօր Լիզպոն,
Եկ, դիմացիր, ազգ իմ զգօն
Հինգ հայդուկին այս երգեհոն,
Եկ որ Վարդանն Աւարայրի
Անէծք դառնայ թուրքին վայրի։
Յիշէք, հայե՛ր, որ վայր ընկան
Անվերադարձ մահով, սակայն,
Սարգիս, Սեդրակ, Արա,Սիմոն,
Ինքը՝ Վաչէն՝ հանց երգեհոն,
Մեզ կը կանչեն ու գան պիտի
Ի սէր, գերուած Արարատի,
Ի սէր հայոց մայր հողերուն՝
Ընդդէմ հողաց թուրք գողերուն։

Որ Հայաստանն իմ խլեցին,
Մեզ վրէժը լոկ թողեցին.
Երեկ Տիզպոն, այսօր Լիզպոն,
Հայն է զոհւում հորիզոնից միչեւ հորիզոն։
Չենք մոռանում Եղեռնը մեծ,
Որ հայ արեան ծովը խմեց,
Քարը թողեց վերապրողին,
Թուրքն է ապրում, այն էր՝ հողին,
Խամրեց արեւն ողջ հայութեան։
Յիշե՛նք, հայեր Եղեռնն համայն,
Որ մեր ազգի ծուծը խմեց,
Աշխարհասաստ Եղեռնը մեծ։


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *