Mayrig | Dzoukhdag Shamamnert Trakhd Dzotzit Metch

Seda Aznavour – Mayrig
Մայրիկ

Ջուխտակ շամամներդ դրախտ ծոցիդ մէջ
Կաթնաղբիւր են եղել ինձ համար, մայրիկ,
Տատրակի պէս շատ եմ արել ելեւէջ,
Կրծքիդ վրայ մաքուր՝ սուրբ տաճար, մայրիկ։

Ինձ համար հոյակապ կազմդ ես մաշել,
Հրճուել, ուրախացել, վրաս ես աշել.
Մինչեւ մեծանալս ինչե՜ր ես քաշել,
Մնացել ես անգուն, անդադար մայրիկ։

Փոխարէնը ես քեզ ոչինչ չեմ արել,
Մօտդ չեմ մնազել, չեմ մխիթարել,
Քո սուրբ պատուէրներդ ճիշտ չեմ կատարել,
Թողել եմ իղձերդ անկատար, մայրիկ։

Ջիվանին եմ, սխալմունքս զգում եմ,
Ես քո յօգուտ համար միշտ աղօթում եմ,
Ներիր քո մեղաւոր որդուդ, խնդրում եմ,
Եղիր երկնքումը ինձ սատար, մայրիկ։

Ջիվանի

Mayrig

Dzoukhdag shamamnert trakhd dzotzit metch
Gatnaghpour en yeghel indz hamar, mayrig
Dadragi bes shad em arel yelevetch
Grtskit vra makour sourp dajar, mayrig

Indz hamar hoiagab gazmt es mashel
Hrtchvel, ourakhatsel, vras es ashel
Mintchev mezanals intcher es kashel
Mnatsel es ankoun, antatar mayrig

Pokharene yes kez votchintch tchem arel
Modt tchem mnatzel, tchem mkhitarel
Ko sourp badvernert djishd tchem gadarel
Toghel em ightzert angadar, mayrig

Djivanin em, skhalmounks zkoum em
Yes ko hokoud hamar mishd aghotoum em
Nerir ko meghavor vortout, khntroum em
Yeghir yegnkoume indz sadar, mayrig

Powered by WordPress. Designed by WooThemes