Miyatsek Hayer | Hsga Yergir Er Hayasdani Mer

Միացէ՚ք Հայեր

Հսկայ երկիր էր Հայաստանը մեր,
Բայց ինչքան ասես՝ թշնամի ունէր,
Բոլոր կողմերից, հեռուն, դրացին
Ձեռք ձեռքի տուած մեզ բզկտեցին։
Ու թուրքն էր վայրագ օգտուեց առիթից,
Կոտորեց ազգս, տիրացաւ երկրիս։

Հայեր միացէ՜ք, միացէ՜ք հայեր,
Արցախն է մեզ կանչում, օգնութեան հասնենք,
Դեռ ճամբայ ունինք, պիտ՚ հասնինք Սասուն,
Քաջերի հողը մեզ է սպասում։

Ա՜խ Նախիջեւան հայոց բնօրրան,
Անթիւ թշնամիքդ եկան անց կացան,
Քեզ բաժին ընկաւ սեւ բախտը դաժան,
Թուրքին տրուեցիր, հող պապենական։
Ուս ուսի տուած առիւծի նման,
Ետ բերենք հողը՝ փառքը հայութեան։

Հայեր միացէ՜ք, միացէ՜ք հայեր…

Պայծառ գալիք է սպասում հային,
Այս դժուար պահին լինենք միասին,
Չի հանգստացել մեր նենգ թշնամին,
Ուզում է նորից կոտորել հային։
Ուս ուսի տուած առիւծի նման,
Ետ բերենք հողն ու փառքը հայութեան։

Հայեր միացէ՜ք, միացէ՜ք հայեր…


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *