Moranal | Moranal, Moranal Amen Intch

Մոռանա՜լ

Մոռանա՜լ, մոռանա՜լ, ամէն ինչ,
Ամէնին մոռանալ,
Չսիրել, չխորհիլ, չափսոսալ —
Հեռանա՜լ…
Այս տանջող, այս ճնշող ցաւի մէջ,
Գիշերում այս անշող
Արդեօք կա՞յ իրիկուայ
Մոռացման ոսկէ շող…
Մի վայրկեան ամէնից հեռանալ,
Հեռանալ, ամէնից մոռանալ։
Խաւարում, ցաւերում քարանալ
Մէն — միայն…
Մոռանա՜լ, մոռանա՜լ, ամէն ինչ,
Ամէնին մոռանալ,
Չսիրել, չտենչալ, չկանչել,
Հեռանա՜լ…

Վահան Տէրեան


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *