Namagners | Avagh, Vor Indz El Tches Siroum

Նամակներս

Աւաղ, որ ինձ էլ չես սիրում
Յաւերժօրէն խռոված,
Ո՞ւմ համար ես ամուր պահում
Նամակներս քեզ գրած…

Թէ կարօտից էլ չես լալիս
Իմ գգուանքին կարօտած,
Ինչո՞ւ համար ետ չես տալիս
Նամակներս քեզ գրած…

Թէ անցնելիս ինձ չես նայում,
Աչքի ծայրով, իմ սիրած,
Էլ ինչո՞ւ ես դեռ ‘այ’այում
Նամակներս քեզ գրած…

Ու թէ սիրուց դեռ չես այրուում
Իմ կարօտով կրակուած,
Ինչո՞ւ ինձ պէս դու չես այրում
Նամակներս քեզ գրած…

Ասա՛, ի՞նչպէս քո ոտքը գամ
Ախ, ցաւս չես կռահում
Մի նամակի չա՞’ էլ չկամ
Որ ինձ կրծքիդ չես պահում…

Խօսք՝ Յ.Շիրազի
Երաժ.Ա.Խնդիրեանի

Powered by WordPress. Designed by WooThemes