Nor Dari | Huisis Arevelk, Harav Arevmoudk

Նոր Տարի

Հիւսիս արեւելք, հարաւ արեւմուտք,
Եկէք բարեւենք տօնն է ծառերուն,
Թէ հազար բլբուլ այս գիշեր երգի,
Էլի, քիչ է քեզ իմ սիրուն երկիր։

Բաժակները վեր կարմիր գինով լի,
Խմենք ազգերի կենաց սիրով լի,
Թէ հազար բլբուլ այս գիշեր երգի,
Էլի, քիչ է քեզ իմ սիրուն երկիր։

Թող ոչ մի որդի պանդուխտ չլինի
Ճամբէն ճամբորդի սեւ թուխ չլինի
Թող ցաւ չլինի եւ ոչ մի տան մէջ,
Թող ուրախ շողայ օճախներ անշէջ։

Բաժակները վեր կարմիր գինով լի,
Խմենք ազգերի կենաց սիրով լի,
Թէ հազար բլբուլ այս գիշեր երգի,
Էլի, քիչ է քեզ իմ սիրուն երկիր։

Նոր տարին բերի աղբիւրներ կարկաչ
Մեր ծով դաշտերին վարդեր ու կակաչ
Թէ հազար բլբուլ այս գիշեր երգի
Էլի, քիչ է քեզ իմ սիրուն երկիր։

Բաժակները վեր կարմիր գինով լի,
Խմենք ազգերի կենաց սիրով լի,
Թէ հազար բլբուլ այս գիշեր երգի,
Էլի, քիչ է քեզ իմ սիրուն երկիր։


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *