Sirelis | Kidem Siroum Es Indz Ou Lalis Es Takoun, Sirelis

Arman Hovhannisyan – Sirelis – Sirelis
Hovhannes Shahbazyan – Shiraki Sharan – Sirelis
Armenian Legends – Sirelis
Սիրելիս

Գիտեմ սիրում ես ինձ ու լալիս ես թաքուն, սիրելիս,
Հեռու՜, հեռւում,
Աւաղ նրա գրկում, բայց դեռ ինձ ես գրկում,սիրելիս,
Ինչու ՜, ասա ինչու,
Թէ երգում ես տխուր, ես եմ գալիս քեզ հիւր սիրելիս,
Հեռու՜,հեռուից,
Միայն երազ երգով,ախ երազի հեւքով սիրելիս,
Ինչու՜,ասա ինչու։
Գիշերը երկար է առանց քեզ,
Իմ սէրը տկար է առանց քեզ,
Վառ սէրդ, վարսերդ,
Աչերդ, կանչերդ,
Այրում են ինձ, մարում հոգիս …
Չէ որ քո աչերը, չէ որ քո կանչերը ,սիրելիս,
Հեռուից , հեռու,
Ինձ մոլոր կանչում են, ինձ անլուր տանջում են, սիրելիս,
Ինչու՜ ասա ինչու։
Ինչու սէրը թաքուն մեր սրտումն ենք պահում , սիրելիս,
Հեռու՜, հեռւում,
Ինչու ուրիշի հետ քո բախտին ես դաւում, սիրելիս,
Ինչու՜, ասա ինչու,
Յիշիր քո երդումը երբ հովը երգում էր սիրելիս,
Հեռու՜,հեռւում,
Յիշիր իմ համբոյրը, որ սրտի արիւն էր, սիրելիս,
Ինչու՜,ասա ինչու,
Աշխարհը դատարկ է առանց քեզ,
Կեանքը չար կատակ է առանց քեզ,
Իմ սէրը մորմոք է,
Իմ երգը բողոք է,
Առանց կրակ, մարող կրակ…
Ինչու կեանքը այդպէս,մեզ բաժանեց տարաւ, սիրելիս,
Հեռու՜ ,հեռու,
Ու մեր այրող սիրոյն երկինքն է ծարաւ, սիրելիս,
Ինչու՜,ասա ինչու,
Ինչու , ինչու։

Խօսք՝ Ս.Վարդանեանի
Երաժշ՝ Ա.Մանդակունեանի

Sirelis

Kidem siroum es indz ou lalis es takoun, sirelis
Herou, hervoum
Avagh nra krgoum, payts ter indz es krgoum, sirelis
Intchou, asa intchou
Te yerkoum es dkhou yes em kalis kez huir sirelis
Herou, hervitz
Miayn yeraz yerkov, akh yerazi hevkov sirelis
Intchou, asa intchou
Kishere yergar e arants kez
Im sere dgar e arants kez
Var sert, varsert
Atchert, gantchert
Ayroum en indz, maroum hokis
Tche vor ko tchere, tche vor ko gantchere, sirelis
Hervitz, herou
Indz molor gantchoum en, indz anlour dantchoum en, sirelis
Intchou asa intchou
Intchou sere takoun mer srdoumn enk bahoum, sirelis
herou, hervoum
Intchou ourishi hed ko pakhdin yes tavoum, sirelis
Intchou, asa intchou
Hishir ko yergoume yerp hove yerkoum er sirelis
Herou, hervoum
Hishir im hampouyre, vor srdi aruin er, sirelis
Intchou, asa intchou
Ashkharhe tadarg e arantz kez
Gyanke tchar gadag e arantz kez
Im sere mormok e
Im yerke poghog e
Arants grag, marogh grag
Intchou gyanke aytbes, mez pajanets darav, sirelis
Herou, herou
Ou mer ayrogh sirouyn yerginkn e dzarav, sirelis
Intchou, asa intchou
Intchou, intchou

,

Powered by WordPress. Designed by WooThemes