Spyurkahayin | Herou Herou Hayrenikitz, Abroum Es Tou Hay Unger

Սփիւռքահային

Հեռո՜ւ, հեռո՜ւ հայրենիքից,
Ապրում ես դու հայ ընկեր,
Հեռու հեռու հայրենիքի
Կարօտն ունես իմ հայ ընկեր։

Օտարը քեզ միայն եղբայր
Հայրենիքը կրակ անմար,
Հայրենիքը կանչում է քեզ,
Հայրենիքը տենչում է քեզ։

Ուր էլ անցնի, կեանքդ խնդուն
Մի մոռացիր հայ ես անտուն,
Մի մոռացիր որ մայր հողում
Արեւն էլ է հպարտ շողում։

Խօսք եւ Երաժ.
Յ.Մանասերեանի

Powered by WordPress. Designed by WooThemes