Tou Noritz Es Kalis | Tou Noritz Es Kalis, Ou Hishoum Antsadze

Դու Նորից Ես Գալիս

Դու նորից ես գալիս,
Ու յիշում անցածը,
Չես ուզում հաւատալ
Անդարձ է կորցրածը։

Հեռացի՛ր, էլ չե՛մ գա,
Մոռացի՛ր, էլ չե՛մ գա,
Հաւատա իմ սրտում
Քեզ համար ճար չկայ։

Անցածը դժուար էր
Դու թողիր հեռացար,
Բայց վստահ իմ սիրուն
Դու նորից մօտեցար։

Հեռացի՛ր, էլ չե՛մ գա,
Մոռացի՛ր, էլ չե՛մ գա,
Հաւատա իմ սրտում
Քեզ համար ճար չկայ։

Մեր ճամբեքը օտար,
Վաղուց է հեռացել,
Քո սէրը ինձ համար
Երազ է մնացել։

Հեռացի՛ր, էլ չե՛մ գա,
Մոռացի՛ր, էլ չե՛մ գա,
Հաւատա իմ սրտում
Քեզ համար ճար չկայ։

Խօսք՝ Յ.Մանասերեանի
Երաժշ.՝Յ.Մանասերեանի

Powered by WordPress. Designed by WooThemes