Yar Ari Yar | Var Badgert Srdis Metchn Eh

Եար Արի, Եար

Վառ պատկերդ սրտիս մէջն է,
Այրում է ինչպէս կրակ,
Ճախրում ես դու աչքիս առաջ,
Ոնց մի թռվռում տատրակ։
Զուլալ աղբիւրի նման է,
Քո աչերը սեւորակ,
Սոխակի պէս անուշ ձայնով,
Կանչում եմ եար արի, եար։

Լուսնակ գիշեր շաղով արի,
Դու մեր դրան բարով արի,
Եար արի…
Կամ թէ մնայ շողով արի,
Մեր սիրավառ ջահով արի,
Եար արի…

Սոխակը սիրել է վարդին,
Ագռաւն ի՞նչ ասի,
Գեղեցկադէմ սիրամարգի,
Հնդու հաւը ի՞նչ ասի։
Ջուրը ցամաք սիրող պապիս,
Քարանձաւն ի՞նչ ասի,
Քո տեսածին ես ի՞նչ ասեմ,
Կանչում եմ եար, արի, եար։

Լուսնակ գիշեր շաղով արի,
Դու մեր դրան բարով արի,
Եար արի…
Կամ թէ մնայ շողով արի,
Մեր սիրավառ ջահով արի,
Եար արի…

Դու Ռազմիկի սրտի զարդն ես,
Որպէս գարնան մանուշակ,
Հերիք այրես ու խռովես,
Ինչպէս ամրան արեգակ։
Աշնան տեղացող անձրեւից,
Գանձ յորդառատ մի վտակ,
Ձմրան ձիւնի ‘աթիլ յստակ,
Կանչում եմ եար, արի, եար։

Լուսնակ գիշեր շաղով արի,
Դու մեր դրան բարով արի,
Եար արի…
Կամ թէ մնայ շողով արի,
Մեր սիրավառ ջահով արի,
Եար արի…

Գուսան Ռազմիկ

Powered by WordPress. Designed by WooThemes