Yar Khosdatsar Kez Gkam | Year Khosdatsar Kez Gkam

Եար Խոստացար Քեզ Կգամ

Եար խոստացար քեզ կգամ,
Ծաղիկների հետ գարնան,
Ախ, դու չեկար, դու չեկար,
Արիր դու ինձ խելագար։

Եար քո դարտից էրուած, վառուած,
Ման եմ ընկել սարէ սար,
Թէ արի անջիգար
Ո՞նց մոռանամ ես այդ պահին,
Ինձ մօտեցար ժպտագին,
Սիրուն վարդը եար քո ձեռին,
Զետեղեցիր իմ կրծքին։

Ո՞նց մոռանամ ես այդ պահին,
Արտասուող Մեր աչքերին,
Ինձ քո կրծքին սեղմած եար,
Շշնջալը լալագին։

Եար քո դարտից էրուած, վառուած,
Ման եմ ընկել սարէ սար,
Թէ արի անջիգար
Դու ինձ ասիր կգամ գարնան,
Ախ, դու չեկար, դու չեկար,
Քեզ կը սպասեմ անջիգար
Արի, ինձ էլ հետդ տար։

Խօսք՝ Ա.Պարտագճեանի
Երաժ.Լ.Գաթրճեանի


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *