Yari Dvadz Tchourn Anoush Eh | Ays Ashkharhi Negdarneritz

Եարի Տուած Ջուրն Անուշ Է

Այս աշխարհի նեկտարներից,
Եար, քո տուած ջուրն անուշ է,
Ալ մայիսեան վարդի թերից
Թուխ մազերիդ բոյրն անուշ է,
Բոյրն անուշ է, նուռն անուշ է,
Եարի տուած ջուրն անուշ է։

Նամակ բերող, հոգիդ խնդայ,
Սիրտդ բնաւ չվշտանայ,
Մարդ կարդալով չի կշտանայ,
Սիրուց գրուած լուրն անուշ է,
Լուրն անուշ է, բոյրն անուշ է,
Եարի տուած ջուրն անուշ է։

Հավասն ասաց՝ իր վառ սէրից,
Դրախտումն էլ լինեմ նորից,
Անմահական պտուղներից,
Եար, քո ծոցի նուռն անուշ է,
Նուռն անուշ է, բոյրն անուշ է։

Գուսան Հաւասի


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *