Yerevan | Te Vor Hoknis Djampaneritz

Երեւան

Թէ որ յոգնես ճամբաներից,
Դու Երեւան եկ նորից,
Թէ կարօտ ունես անսահման,
Դու նորից եկ Երեւան։

Երեւա՛ն, Երեւան, Երեւան իմ սիրուն,
Երեւա՛ն, քո ճամբեքին թող լինի յաւերժ գարուն։

Թէ որ ցանկաս, տեսնել հրաշք,
Տեսնել հրաշք մի քաղաք,
Մի վարանիր եւ անպայման
Դու հպարտ եկ Երեւան։

Երեւա՛ն, Երեւան, Երեւան սիրելիս,
Երեւա՛ն, ողջ աշխարհքը, քեզ տեսնելու է գալիս։

Թէ կամենաս, տեսնել Հայի,
Տեսնել Հայը երջանիկ,
Դէ շտապիր, դու էլ տեսնել
Երջանկութեան Հայրենիք։

Երեւա՛ն, Երեւան, Երեւան իմ չքնաղ,
Երեւա՛ն քո շուրթերին յաւերժ խինդ կայ ու ծիծաղ։

Խօսք եւ Երաժշտ. Յ. Մանասէրեանի


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *