Yerevan Keghakantag | Keghakantag Ko Shenkern En Partsratzel

Երեւան՝ Գեղաքանդակ

Գեղաքանդակ քո շէնքերն են բարձրացել,
Քարիդ անգամ շունչ են տուել, Երեւան,
Հայոց հողի ջահել սիրտն ես դու դարձել,
Լցուել հազար բերք ու երգով, Երեւան։
Հայոց հոգու գանձերով վառ, Երեւան,
Դու կը մնաս յաւերժ անմար, Երեւա՛ն։

Աղբիւրներիդ զանգակներն են սառնորակ
Որ գալիս են մեր Սեւանից կապուտակ,
Քո քարերին բացուել են վարդ ու մեխակ,
“առքդ եմ երգում, իմ նո՛ր, պայծառ Երեւան,
Քեզ հազար ‘ա՜ռք, իմ նո՛ր, իմ մա՛յր Երեւան,
Ես որբ էի, ինձ մայր դարձար, Երեւան։

Մասիս սարը քեզ նայելիս ցնծում է,
Ետ նայելիս, սգում եւ արտասուում է,
Հեռու ինկած պանդուխտի պէս թախծում է,
Լոյս է ուզում մեծ կարօտով, Երեւան,
Քո շինարար որդո՜ւդ մատաղ, Երեւան,
Բարով հասնես մինչեւ Արաքս ու Սեւան։

Գուսան Աշոտ, Երեւանը գարուն է,
Գիշերները աստղերի ծով է, ‘այլում է,
Ով տեսնում է, հազար անգամ տարուում է,
Բուրաստան ես անուշ հոտով, Երեւան,
Քեզ հազար ‘ա՜ռք, իմ նո՛ր, իմ մա՛յր, Երեւան,
Ես որբ էի, ինձ մայր դարձար, Երեւա՛ն։

Խօսք եւ Երաժ.
Գուսան Աշոտ

Powered by WordPress. Designed by WooThemes