Yerevan | Keghakantag Ko Shenkern En Pardzratsel

Երեւան

Գեղաքանդակ քո շէնքերն են բարձրացել,
Քարիդ անգամ շունչ են տուել, Երեւան,
Հայոց հողի ջահել սիրտն ես դու դարձել,
Լցուել հազար բերքով, երգով,Երեւան։

Քեզ հազար փառք, իմ նոր, իմ մայր, Երեւան։
Աղբիւրներիդ զանգակներն են սառնորակ,
Որ գալիս են մեր Սեւանից կապուտակ,
Քո քարերին բացուել են վարդ ու մեխակ։

Փառքդ եմ երգում իմ նոր, պայծառ Երեւան,
Երբ որբ էի, ինձ մայր դարձար, Երեւան։
Մասիս սարը քեզ նայելիս ցնծում է,
Ետ նայելիս սգում ու արտասւում է։

Հեռու ընկած պանդուխտի պէս թախծում է,
Լոյս է ուզում մեծ կարօտով, Երեւան։
Քեզ հազար փառք, իմ նոր,իմ մայր,Երեւան։
Գուսան Աշոտ, Երեւանը գարուն է,

Գիշերները աստղերի ծով, փայլուն է,
Ով տեսնում է, հազար անգամ տարւում է,
Բուրաստան ես, անուշ հոտով, Երեւան։
Քեզ հազար փառք, իմ նոր, իմ մայր Երեւան։


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *