Yerevani Kisherneroum | Yerevani Kisherneroum Lousni Apsen Eh Klorvoum

Rouben Hakhverdian – The Best Of – Yerevani Gishernerum
Rouben Hakhverdian – Yerevani Gishernerum
Harout Pamboukjian – 25th Anniversary – Yerevani Kisherneroum
Hayko – Romance – Yerevani Gishernerum
Karaoke Version
Karaoke – Yerevani – Gishernerum
Երեւանի Գիշերներում

Երեւանի գիշերներում
Լուսնի ափսէն է գլորւում
Ու հեռաւոր արուարձանում
Արծաթէ հետքն է իր թողնում։
Երբ միայնակ եմ ես լինում,
Քայլերն այստեղ են ինձ բերում,
Ու անցեալիս լքուած այգում
Ես յուշերիս եմ հանդիպում։

Իմ յուշերի անյատակ ջրհորում
Քո խենթացնող կիսադէմն է լողում,
Ես խեղդուեցի էս կեղտոտ քաղաքում
Ու չունեմ ազատում։

Իմ քնքոյշ սեւահեր,
Դու ինձ ո՞ւմ ես թողել,
Դու ինձ ո՞ւմ ես թողել,
Ինձ թողել հեռացել։
Ասա՛ դու ո՞վ ես, որտեղի՞ց,
Ի՞նչ ես այդպէս լուռ հառաչում,
Ես հեռացել եմ ինձանից
Եւ ինձ արդէն չեմ ճանաչում։
Իսկ ի՞նչ ես կորցրել այստեղ,
Ի՞նչ ես փնտռում այս կողմերում։
Ես իմ անցեալն եմ կորցրել
Երեւանի գիշերներում։

Քո հանգուցեալ տատիկի սենեակում,
Ուր մահճակալն էր անվերջ կոտրւում
Գինու կիսատ շիշերի արանքում
Դու յաւերժ սէր էիր ինձ խոստանում։

Ես լուսնոտի պէս արթնացել
Ու տանիքներն եմ բարձրանում,
Ես իմ երազն եմ կորցրել
Երեւանի գիշերներում։
Երեւանի գիշերներում
Լուսնի ափէն է գլորւում
Եւ իմ կարմիր երգի վրայ
Արծաթէ հետքն է իր թողնում։

Ձայնապնակն ու այս հին մեղեդին
Մենք կորցրինք առյաւէտ, իմ անգին,
Մի օր փակուեց սենեակի դուռը հին,
Երբ կոտրուեց տատիկիդ հայելին։

Խոսք: Ռուբէն Հախվերդեան

Yerevani Kisherneroum

Yerevani kisherneroum
Lousni apsen eh klorvoum
Ou heravor arvardzanoum
Artzati hedkn eh ir gohnoum
Yerp miaynag em yes linoum
Kaylern aysdegh en indz peroum
Ou antzyalis lkvadz aykoum
Yes housheris em hanteboum

Im housheri anhadag tchrhoroum
Ko khentatznogh gisatemn eh loghoum
Yes kheghtvetsi es geghdod kaghakoum
Ou tchounem azadoum

Im knkoush sevahir
Tou indz oum es toghel
Tou indz oum es toghel
Indz toghel heratzel
Asa tou ov es vordgeghitz
Intch es aytbes lour hatachoum
Yes heratzel em indzanitz
Yev indz arten tchem djanatchoum
Isg intch yes gortzrel aysdegh
Intch es [ndroum ays goghmeroun
Yes im antsyaln em gorstzrel
Yerevani kisherneroum

Ko hankoutsyal dadig senyagoum
Our mahdjagaln er anvertch godrvoum
Kinou gisad shisheri arankoum
Tou haverj ser eyir indz khosdanoum

Yes lousnadi bs artnatzel
Ou daniknerin em partzranoum
Yes im yerazn em gortsrel
Yerevani kisherneroum
Yerevani kisherneroum
Lousni apsen eh klorvoum
Yev im garmir yerke vra
Artzate hedkn e ir toghnoum

Tzaynabnagn ou ays hin meghetin
Menk gortzrink arhaved im ankin
Me or pagvetz senyagi touruh hin
Yerp godrvetz dadigit hayelin

Lyrics: Rouben Hakhverdian

, ,

Powered by WordPress. Designed by WooThemes