Yerevanuh Yev Karounuh Im Srdoum | Zartnoum Eh Yerevane

Երեւանը եւ Գարունը Իմ Սրտում

Զարթնում է Երեւանը
Գարնան անուշ շնչով,
Զարթնում է եւ իմ սիրտը
Սիրոյ յուշի կանչով։
Մեր պարտէզի վարդն առաջին
Ահա, քաղել, բերել եմ քեզ
Բայց թէ ինչպէ՞ս, ասա, ինչպէ՞ս,
Վարդը քաղեմ քո այտերից։

Վառուում է Երեւանը
Ամրան կիզիչ հոտով,
Վառուում է եւ իմ սիրտը
Անյագ սիրոյ տենչով։
Մեր պարտէզի ծիրաններից
Ահա, քաղել, բերել եմ քեզ
Բայց թէ ինչպէ՞ս, ասա, ինչպէ՞ս,
Համբոյր քաղեմ քո շրթերից։

Շողում է Երեւանը
Աշնան հազար գոյնով,
Շողում է եւ իմ սիրտը
Հասուն սիրոյ յոյզով։
Երեկոյեան հովն անուշիկ
Թաւշեադեղձի բոյրն է բերում,
Ոսկեգոյն այգիներում
Քեզ հետ քայլում եմ երջանիկ։

Մրսում է Երեւանը
Ձմրան սառը շնչից,
Մրսում է եւ իմ սիրտը,
Լքուած սիրոյ ցաւից։

Powered by WordPress. Designed by WooThemes