Aghtchig Ou Dzaghadzbanuh | Dzaghadzban Ko Tsavuh Danem

Աղջիկն Ու Ջաղացպանը

Աղջ.—Ջաղացպան, քո ցաւը տանեմ,
Ինչ որ ասես ականջ կ՚անեմ,
Քեզ համար լաւ թել կը մանեմ,
Աղա ցորենս տուն տանեմ։

Տղա.—Ինչիս են պէտք քո թելերը,
Ուզում եմ քո սրտի սէրը,
Թէ չտայ քեզ ինձ քո մերը,
Ցորենդ առ ու տուն դարձիր։

Աղջ.—Ջաղացպան, թո՛ղ ծուռ մտքերդ,
Քո ինչին է պէտք իմ սէրը,
Արի շոյիր իմ մազերը,
Աղա ցորենս տուն տանեմ։

Տղա.—Ես ինչ անեմ քո մազերը,
Կ՚ուզեմ լինել սրտիդ տէրը,
Թէ սրտովդ չէ իմ սէրը,
Ցորենդ առ ու տուն դարձիր։

Աղջ.—Ջաղացպան, դու թառլան ղուշը,
Ես վարդ լինեմ, դու իմ ‘ուշս
Քեզ կու տամ իմ կարմիր թուշս
Աղա ցորենս տուն տանեմ։

Տղա.—Առանց սիրոյ ինչ է թուշդ,
Առանց երգի ինչ է ղուշը,
Թէ քեզ ուզել է ուրիշը,
Ցորենդ առ ու տուն դարձիր։

Աղջ.—Ջաղացպան, քեզ պայծառ տեսայ,
Արի դարյիր մօրս ‘եսայ.
Գիտեմ սրտիդ ‘ա’աքն է սա,
Աղա ցորենս տուն տանեմ։

Միա.—Եղիր կեանքս, եղիր տէրս,
Օրհնեն թող մեզ, հեր ու մերս։

Խօսք՝ Գ.Սարեանի
Մշակ.Թ.Ալթունեանի


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *