Anahid | Toun Khosdatsar Anahid Intz Yerpek Tchmoranal

Անահիտ

Դուն խոստացար Անահիտ ինձ երբեք չմոռանալ
Հանդիպումիդ բարեւել ու ժպտիլ գաղտնաբար,
Խօստացար ինձ չտանջել քո սիրոյ կարոտով,
Պահել ինձ քո սրտի մէջ ու այնպէս հեռացար։

Գարնան նման պայծառ ես դուն
Պայծառ երկնի արեւ ես դուն,
Արեւածին իմ Անահիտ,
Սիրտ ‘ոթորկող Կրակ ես դուն։

Կեանքիդ գարունը անցնի՝ վարդի պէս թառամիս,
Մեր հին սիրոյ երգերուն, համբոյրին կարօտիս,
Ո՛հ այն ատեն դու կրկին եկուր ինձ Անահիտ,
Ես կարօտով կը սպասեմ քո վերջին համբոյրիդ։

Իմ սեւ բախտի մութ երկինքէն
Ասուպի պէս եկար անցար,
Հայեացքդ հուր աստղերու պէս,
Աստղերու հետ երա՞զ դարձար։

Խօսք՝ Ս.Էսմերեանի
Երաժ.Ա.Խնդիրեանի


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *