Ankin Yarus | Ankin Yarus Nor Eh Dzaghgel Karnan Bes

Անգին Եարս

Անգին եարս նոր է ծաղկել գարնան պէս
Երեսը ցնծաղիկ, ‘ունջ մազերը վարդ,
Առաւօտուայ չքնաղ արշալոյսի պէս
Աչերը գեղեցիկ, թարթիչները վարդ։

Հնդու ‘երի արի, եարիս խալը տես,
Քեզանից սիրուն է, իմ մարալը տես,
Շահէնի քնարի ոսկէ լարի պէս,
Ձայնը անուշ, քաղցրիկ, շրթունքները վարդ։

Անգին եարս զով աղբիւր է մեր պաղչում
Գիշեր ցերեկ սիրոյ տաղ է կարկաչում,
Վառ լուսնեակն է եարիս խալից ամաչում,
Պոյը սալ’ու չինար, սեւ խալերը վարդ,

Հնդու ‘երի արի, եարիս խալը տես,
Քեզանից սիրուն է, իմ մարալը տես,
Շահէնի քնարի ոսկէ լարի պէս,
Ձայնը անուշ, քաղցրիկ, շրթունքները վարդ։

Գուսան Շահէն


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *