Apsosank | Yes Apsosoum Em Shad Em Apsosoum

Ափսոսանք

Ես ափսոսում եմ շատ եմ ափսոսում,
Իմ տարիները, ժամանակը իմ
Որ կորցրել եմ ես, անգամ երազում
Խորհելով միայն, միայն, միայն քո մասին։

Ինչքան սպասել, խնդրել եմ անուժ
Մութ կասկածներով փնտռել քեզ անվերջ,
Ինչքան կրակներ, թախիծներ անուշ
Բոցկլտացել են երազներիս մէջ։

Ինչքան գիշերներ, երեկոներ թաց,
Ջերմացել են իմ կարօտով մի խենթ,
Մի ճառագայթով, ինչպէս կուրացած
Ծիածաններ եմ, կորցրել ես յաւէտ։

Խօսք՝ Վ.Տէրեանի
Երաժ.Ս.Դաւթեանի


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *