Asa Inchou Tou Lour Es | Tou Annman Im Gyanki Louys Im Hokyag

Ասա Ինչո՞ւ Դու Լուռ Ես

Դու, աննմա՛ն, իմ կեանքի՛ լոյս, իմ հոգեա՛կ,
Ձմեռ հալող Գարնանային արեւ ես,
Կարօտ առնող զով զե’իւռ ես դու խօսնեակ,
Կեանքիս այգում դու կենարար անձրեւ ես։

Ասա՛, ինչո՞ւ դու լուռ ես, սիրուն ջան,
Ղարիբի պէս տխուր ես, սիրուն ջան,
Իմ սրտին սիրոյ հուր ես, սիրուն ջան,
Մօ՛տ արի։

Դու իմ սէրն ես, քո բուրմունքն է իմ սրտում,
Քո անունը, քո պատկերը իմ մտքում,
Դու ‘այլում ես, որպէս լուսին երկնքում,
Լոյս ես տալիս մութ գիշերին, լուսերե՛ս։

Ասա՛, ինչո՞ւ դու լուռ ես, սիրուն ջան,
Ղարիբի պէս տխուր ես, սիրուն ջան,
Իմ սրտին սիրոյ հուր ես, սիրուն ջան,
Մօ՛տ արի։

Ծարաւ առնող հազար ակնեայ աղբիւր ես,
Սիրող սրտիս կեանք պարգեւող համբոյր ես,
Հազար ծաղկող, հազար երգով գարուն ես,
Դու Աշոտիս յաւերժական նուէր ես։

Ասա՛, ինչո՞ւ դու լուռ ես, սիրուն ջան,
Ղարիբի պէս տխուր ես, սիրուն ջան,
Իմ սրտին սիրոյ հուր ես, սիրուն ջան,
Մօ՛տ արի։

Գուսան Աշոտ


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *