Ashoughe | Antiv Trtchnik Eh Ashoughe

Աշուղը

Անթեւ թռչնիկ է աշուղը—
Այսօր այստեղ, վաղը այլ տեղ.
Դարձող ճախրիկ է աշուղը,
Այսօր այստեղ, վաղը այլ տեղ։

Մերթ անսուաղ, ծարաւ, պապակ,
Մերթ անյաջող, մերթ յաջողակ,
Թա’առում է նա շարունակ,
Այսօր այստեղ, վաղը այլ տեղ։

Մի տեսակ լուսատըտիկ է,
Լուր տարածող մունետիկ է
Հողմից հալածուած ամպիկ է,
Այսօր այստեղ, վաղը այլ տեղ։

Զուր յոյսերով խարխա’ում է,
Գեղեր, քաղաքներ չա’ում է.
Կայծակի նման խ’ում է,
Այսօր այստեղ, վաղը այլ տեղ։

Ջիւան մի տեղ դադար չունի,
Մեղուի պէս միշտ կը թռչկոտի.
Այս ընթացքով պիտի մեռնի,
Գուցէ այստեղ, գուցէ այլ տեղ։

Գուսան Ջիւանի


Posted

in

,

by

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *