Ay Vart | Ay Vart Lsir Aghatchanks

Այ Վարդ

Ա՛յ վարդ, լսիր աղաչանքիս,
Թոյլ տուր թ’ից քեզ քաղեմ
Եւ քեզանով սիրած կոյսիս
Չքնաղ կուրծքը զարդարեմ։

Մի՛ վախենար, նրա կրծքին
Չես թառամի, քնքուշ վարդ,
Այնտեղ Մատաղ կրծքի տակին,
Կեանքի աղբիւր կայ առատ…

Ա՛յ վարդ, պատմիր նրան յուշիկ
Իմ հուր տենչանքն ու յոյսեր,
Թող բուրմունքով քո անուշիկ
Նրա սրտում զարթնի սէր։

Մի՛ վախենար, նրա կրծքին
Չես թառամի, քնքուշ վարդ,
Այնտեղ Մատաղ կրծքի տակին,
Կեանքի աղբիւր կայ առատ…

Խօսք՝ Ա.Ծատուրեանի
Երաժ.Ա.Սպենդեարեանի


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *