Beirut-Beirut | Pazmel Es Tou Dzovi Apin

Պէյրութ—Պէյրութ

Բազմել ես դու ծովի ափին,
Հմայքներով քո բիւր,
Ժպտում ես դու ինչպէս ար’ին,
Գիրկդ կանչում մեզ հիւր։

Պէյրութ, Պէյրութ,
Հիւրընկալ քաղաք,
Պէյրութ, Պէյրութ,
Ջերմ թովիչ քաղաք։

Եղբայրութեան երգն է հնչում,
Ու թեւածում հպարտ,
Քեզ հարազատ տուն է կոչում
Հայը երախտապարտ։

Պէյրութ, Պէյրութ,
Հիւրընկալ քաղաք,
Պէյրութ, Պէյրութ,
Ջերմ թովիչ քաղաք։

Դու արաբի, հայ պանդուխտի
Սրտերն ես կամուրջում,
Ընդունիր դու մեր սրտերից
Երեւանեան ողջոյն։

Պէյրութ, Պէյրութ,
Հիւրընկալ քաղաք,
Պէյրութ, Պէյրութ,
Ջերմ թովիչ քաղաք։

Խօսք՝ Ս.Մուրատեանի
Երաժ.Գ.Չթչեանի


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *