Genatz Yerk | Patzek Seghanuh Donagan

Կենաց Երգ

Բացէք սեղանը տօնական
Գինին հայկական թող յորդի,
Խմենք կենացը նուիրական
Լի սրտով, հաւատով ժողովուրդի։

Բացէք սեղանը տօնական,
Հայկեան քաջ տոհմեր անուանի,
Խմենք ցնծութեամբ նուիրական,
Կենացը մեր անուշ Հայաստանի։

Գինու պէս թող վարարի սէրը մեր,
Երգերով, յոյսով, յաւերժ լոյսով
Կեանք դառնայ, թող դառնայ
Եւ թող դառնայ խնդութիւն
Անմար յոյզով։

Բացէ՛ք, բացէ՛ք սեղանը մեր
Ուրախ երգերով,
Լցրէք թասերը լի ու լի
Լցրէք հաւատով ու սիրով
Խմենք, թող նա մեզ անուշ լինի,
Նայիրեան սրտայոյզ մեր երգերով։

Լցրէք թասերը լի ու լի
Գինին հայկական թող յորդի,
Խմենք կենացը հերոսական
Արեւոտ մեր պայծառ հայրենիքի

Գինու պէս…..
Բացէք սեղանը….

Երաժ.Ա.Մանդակունեանի


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *