Gertam Te Che | Hntsvorneruh Nedan Tatar Arnelou

Կ՚երթամ Թէ Չէ

Հնձուորները նըտան դադար առնելու,
Եարս գնաց աղբիւր սառ ջուր բերելու.
Ու էնտեղից երգով իմաց էր անում,
Թէ մնում է, մնում է նա իմ գալուն։

Ջահել ու ծեր միտք են անում,
Եարիս կանչով կ՚երթամ չէ,
Եւ ոչ մէկը չի իմանում,
Սրտիս ճամբով կ՚երթամ թէ չէ։

Ջահելները գիւղում ելան շուրջպարի,
Բայց նրանց մէջ դուք չէք գտնի իմ եարին.
Հեռուում նստած ոչ երգում է ոչ պարում.
Ու հայեացքով անխօս ասում է, արի։

Ասես ամբողջ գիւղն է նայում,
Եարիս կանչով կ՚երթամ թէ չէ,
Մէկն ասում ոչ, միւսը՝ այո,
Սրտիս ճամբով կ՚երթամ թէ չէ։

Գիշերն եկաւ ծաղկանց շաղիկն է իջնում,
Մի սրինգ է գետա’ին մեղմիկ հնչում,
Էն իմ եարն է ինձ է կանչում կարօտով,
Մեր գիւղն էսօր, տեսնես, ինչո՞ւ չի ննջում։

Անքուն նստած միտք են անում,
Եարիս ճամբով կ՚երթամ թէ չէ,
Ու էնպէս թէ չեմ էլ նայում,
Սրտիս ճամբով կ՚երթամ թէ չէ։

Ու սիրտս գնում է, գնում եարիս մօտ,
Ոտքերս մնում են, ամօ՜թ է, ա՜մօթ։

Խօսք՝ Վ.Հեթումեանի
Երաժ.Վ.Նալպանտեանի


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *