Gharabagh | Gharabaghi Zmroukhd Havker Indz Dzanot

Ղարաբաղ

Ղարաբաղի զմրուխտ հաւքեր ինձ ծանօթ
Եարիս բարեւ տարէք հէնց այս առաւօտ,
Գեղեցկուհին էր մեր Լօրուայ սարերին,
Աչքս ճամբին, սիրտս էլ կարօտ իմ եարին։

Բարեւ տարէք, արեւ տարէք,
Սիրտս տարէք իմ եարին,
Ղարաբաղի զմրուխտ հաւքեր,
Կեանքս տարէք իմ եարին։

Եարիս ասէք, երազ տեսայ աղբիւր էր
Ջուրը զուլալ, պայծառ ու զովասուն էր,
Ծարաւից տոչորուած մօտը նստեցի,
Բայց առանց եար ջուր խմելը ի զուր էր։

Բարեւ տարէք, արեւ տարէք,
Սիրտս տարէք իմ եարին,
Ղարաբաղի զմրուխտ հաւքեր,
Կեանքս տարէք իմ եարին։

Աղբիւր լաւ է խմել ջրից սրտացի,
Գիտնալով, որ ոչ ոք չի պղտորի,
Ասաց խմի՛ր, Զաքարիան քեզ հալալ է,
Ջուրը զուլալ անմահական աղբիւր է։

Բարեւ տարէք, արեւ տարէք,
Սիրտս տարէք իմ եարին,
Ղարաբաղի զմրուխտ հաւքեր,
Կեանքս տարէք իմ եարին։

Գուսան Զաքար


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *